Արշակունյաց պողոտայում գտնվող պլաստիկի գործարանի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ
Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է 13։14-ին։ Արտադրական տարածքի մոտ 150 քմ հատվածում այրվել է 120 քմ իզոգամ, ջերմահարվել է 6 հաստոց և փլուզվել տանիքի երկաթբետոնե ծածկը՝ մոտ 120 քմ։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Հիշեցնենք, որ այսօր հրդեհ էր բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում է հրշեջ-փրկարարների երեք մարտական հաշվարկ։