ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ՀՀ տեղափոխված ՌԴ քաղաքացիներին 102֊րդ ռազմաբազա և ԼՂ խաղաղապահ զորախումբ զորակոչելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է անվանել Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներին 102-րդ ռազմաբազա և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախումբ զորակոչելու մասին լուրերը։
Ավելին, հայտարարությունը վերագրվել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին։ ԱԳՆ-ից նշել են, որ նա այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել և չի շփվել լրատվամիջոցների հետ այս թեմայով։
Մասնակի զորահավաքի հետ կապված հարցերում անհրաժեշտ է խստորեն կենտրոնանալ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության վրա, ընդգծել են գերատեսչությունում։