«Վերին Լարսի» անցակետում խցանման պատճառը մեքենաների մեծ հոսքն է. ՏԿԵՆ
«Վերին Լարսի» անցակետում խցանման պատճառը մեքենաների մեծ հոսքն է, Sputnik Արմենիային հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ «Խցանումների մեջ են հիմնականում մարդատար մեքենաները, քանի որ դրանց հոսքն ավելացել է»,- հայտնեցին նախարարությունից։
Միաժամանակ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմերնում անցակետերը բաց են և գործում են։ Սակայն նրանք չեն կարողանում սպասարկել մարդկանց ու մեքենաների մեծ հոսքը:
Սոցցանցերում օգտատերերը մտավախություն են հայտնում, որ նույն խնդիրը կարող է առաջանալ նաև հայ-վրացական սահմանին։ Սակայն ՊԵԿ-ում Spuntik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը պատրաստ են մեծ քանակով մեքենաներ ու մարդկանց ընդունելու։