«Անհարմար բան ստացվեց». Իզյումում զանգվածային գերեզմանները թվագրված են մարտի 9-ով, ռուսներն Իզյումը վերահսկողության են վերցրել ապրիլի 1-ին (լուսանկար)
Ուկրաինան ամբողջ աշխարհին հայտարարեց, որ Իզյումի մոտ հայտնաբերվել է մարդկանց զանգվածային գերեզման, որոնց իբր «խոշտանգել և մահապատժի են ենթարկել ռուսները»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Երմակը որպես ապացույց է բերել երկու լուսանկար: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Russia Today մեդիախմբի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Կոռնիլովը:
«Դա ուղղակի անհաջողություն է. գերեզմանների վրա մահվան ամսաթիվը նշված է մարտի 9: Հիշեցնեմ, որ ռուսական զորքերը Իզյումը վերահսկողության տակ էին վերցրել ապրիլի 1-ին։ Այսինքն՝ ուկրաինացիներին այստեղ թաղել են դեռ մինչև ռուս զինվորների գա՞լը: Այդ դեպքում, ո՞վ է այդ ժամանակ խոշտանգել և մահապատժի ենթարկել։ Ո՞չ այդ ուկրաինացիները:
Այո, անհարմար բան ստացվեց»,- գրել է Կոռնիլովը: