Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Վազող տողեր

Ինձ մտերիմ մի երիտասարդ՝ թունդ նիկոլական, մի տեսակ խեղճացած հարցրեց, թե «ի՞նչ ա լինելու սրա վերջը, էս ի՞նչ օրը գցեց մեզ Նիկոլը…», չե՛ք հավատա, բայց ապտակեցի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քննարկվում է, թե Նիկոլի ելույթը վատն էր, կիսատ էր, սխալ էր, ծուռ էր և այլն: Բոլորս արդեն հազար անգամ համոզվել ենք, որ Նիկոլը դավաճան ու հակահայ է, որ նա շարժվում է թուրքերի պլանով, որ նրա նպատակը Հայաստանը վերջնականապես կործանելն է:

Հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի մտնել Նիկոլի ելույթի մանրամասների մեջ, մեկնաբանել նրա գործողությունների հետևանքները և այլն: Իսկ ի՞նչ էիք ուզում, որ դավաճանն ասեր կամ աներ ՄԱԿ-ում:

Ի՞նչ սպասելիքներ ունեիք երկիրը կործանած պատուհասից, որ մտածում էիք ՄԱԿ-ում կարդարացնի ու էլի չարդարացրեց:

Միակ բանը, որ սրանք պետք է անեն հօգուտ հայ ժողովրդի` հեռանալն է:

Նիկոլը ՄԱԿ-ում ասաց, որ հայ ժողովուրդ չկա: Ինքն ինչ ցանկանա, ինչպես ցանկանա և ինչքանով ցանկանա` կվաճառի Հայաստանը: Երեկ Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից աճուրդով վաճառում էր Հայաստանը:

(Արցախը վաճառել էր 2019թ-ին):

Հ.Գ. Երեկ, ինձ մտերիմ մի երիտասարդ թունդ նիկոլական հանդիպեց փողոցում: Վաղուց չէինք հանդիպել, և տղան նախկին ոգևորությունը, նախկին հիացմունքը, նախկիններին քննադատելու հիմար էնտուզիազմն այլևս չուներ: Մի տեսակ խեղճացած ու մի քիչ էլ հայավարի մուննաթով հարցրեց, թե «Զաքարան ջան, բա լավ, ի՞նչ ա լինելու սրա վերջը, էս ի՞նչ օրը գցեց մեզ Նիկոլը…»: Չե՛ք հավատա, բայց ապտակեցի: Ապտակեցի, որովհետև ամեն տեսնելիս բացատրում էի, որ այսպես ու այսպես է լինելու` գլուխը չէր մտնում: Ապտակեցի, որովհետև նաև նրա նման տուպոյների պատճառով է, որ երկիրն այս օրի է հասել` նոր զոհեր, գերիներ, ծանր կորուստներ, օկուպացիա և այլն: Նեղացավ իհարկե, բայց կարծես հասկացել էր զայրույթիս պատճառը:

Ի՞նչ ցանել եք, այն էլ հնձելու եք: Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրած ղեկավարին:

Հ.Գ. 2 –Բացի Նիկոլ կոչվող անեծքից, մեր ժողովուրդն ընկել է նաև պատերազմների շրջափակման ռիսկի մեջ: Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայում այլ տեղերում պատերազմի ուրվականն է շրջում: Մարտահրավերները հաղթահարելու ճանապարհը` Հայաստանում հավաքվելն ու կազմակերպված դիմադրելն է»: