«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ընտրություններին, ցուցակը գլխավորելու եմ ես․ Դավիթ Խաժակյան
Կա կուսակցության որոշում, որ մենք մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին, կուսակցության ցուցակը ես եմ գլխավորելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Թե ինչ ձևաչափով կմասնակցենք, ինչ օրակարգով՝ շատ հարցեր մեկ տարվա ընթացքում պարզ կդառնան»,- ասաց Խաժակյանը: