Ալիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճՋերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյունՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի ԼոնդոնՄյուս ուժերը նեղված են. «Հրապարակ»Ծանրամատրի ԱԱ․ այսօր հանդես կգա Գարիկ ԿարապետյանըՈղբերգական ավտովթար. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան ՀակոբյանըԱդրբեջանի օդանավակայանները կարող էին դառնալ Իրանի հետախուզական գործողության թիրախՄինչև Ժամը 17:00-ը լույս չի լինիՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերը թեժանում են. կան վիրավորներ եւ հարյուրավոր ձերբակալվածներՓակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ. «Հրապարակ»«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Հասարակություն

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում քամել հայի վերջին կաթիլ արյունն ու ոչնչшցնել ազգը․ չի լինի պետություն՝ չի լինի պատիժ...

Անբովանդակ, աղերսալից, խղճուկ․․․ թերևս այսպես կարելի է որակել Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով նա հանդես եկավ Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։

Նրա տեքստի առաջաբանը թեթև հուսադրող էր, քանի որ նկարագրում էր ադրբեջանցիների վայրագությունները, սակայն Փաշինյանի ձայնային տեմբռն ինքնին ոչինչ չէր խոստանում։

Հայաստանի ղեկավար համարվող անձը, փաստացի իր ելույթով ապացուցեց, որ իր իշանությունը տապալվել է, որ ինքը դատարկ տեղ է ու թույլ «ղեկավար»․․

Նա չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիան, եթե նախորդ տարի, իր իսկ խոսքով, Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 ք/կմ. տարածք․․․ 

Նախ, տպավորությունն այնպիսին էր, որ Փաշինյանն իր նշած տարածքը տվել է՝ մնացածը պահելու համար։ Ու հիմա «լացում է», որ Ադրբեջանն ստացել է՝ ինչ ուզել է, հիմա ի՞նչ է ակնկալում․․․ (տեքստը մոտավորապես այդպիսին էր)։

Փաշինյանը պաշտոնական և հրապարակային հարց ուղղեց Ալիևին. «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել՝ որպես Հայաստանի Հանրապետություն։

Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը»։

Հաջորդիվ, Նիկոլը խնդրում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքով, որպեսզի հետո «խաղաղության պայմանագիր» կնքեն․․․

Մյուս կողմից էլ, նրա ելույթի համատեքստում ընդհանրապես խոսք չի գնում Արցախի ինքնորոշման իրավունք մասին։ Իսկ ավելի կոնկրետ, այդ մասով նրա շեշտադրությունն ուղղված է նրան, որ համաձայն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով և պայմանն է այն է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ ամբողջականությունը։

Ներողություն, ավելի ճիշտ, նա խնդրում է, մուրում, որ Ադրբեջանն այդ տարածքը ճանաչի․․․

Տպավորություն էր, որ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարն է, այլ թշնամի երկրի լիազորված անձը, կամ սուրհանդակը, որը խնդրում է Ադրբեջանի նախագահին ներկայացնել Հայաստանի՝ իր համար ընդունելի քարտեզը․․․

Ասել է թե, Փաշինյանը թուրքի հետ սակարկում է Հայաստանի սուվերեն տարածքը․․․

Այս տրամաբանության մեջ նա կարող էր Ալիևին հարցնել նաև՝ ներեցեք, իսկ չէի՞ք բարեհաճի ասել՝ որքան բնակչություն եք դուք պատկերացնում ՀՀ սուվերեն տարածքում, որքանն է ձեր նախընտրած կամ պատկերացրած քանակը, որ կարող է ապրել Հայաստանում և ի՞նչ կարգավիճակով․․․

Սա իսկապես ցնդաբանություն է, մղձավանջ․․․

Հասարակության որոշակի զանգվածների կողմից անընդմեջ հիշատակվող «30 տարվա» պատմության մեջ Հայաստանն այսքան ընչազուրկ, այսքան նսեմացած, այսքան ստորացած, այսքան խղճուկ վիճակում չի եղել․․․

Արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ այս վիճակում անգամ, երբ Հայասատնը կորցրել է իր տարածքները՝ դառնալով մի բուռ ու տվել հազարավոր զոհեր, մեր երկրին դեռ սպասում է վատթարագույնը․․․

Փաշինյանն իր գործելաոճով ու քայլերով, հայ ազգին փաստացի կանգնեցրել է ինքնապահպանման խնդրի առաջ․․․ նրա իշխանությունը Հայաստանն ու հային տանում են ինքնաոչնչացման․․․

Իսկ թե Փաշինյան Նիկոլի ինչի՞ն է պետք  քամել հայի վերջին կաթիլ արյունն ու ոչնչացնել հայ ազգը՝ կարելի է ենթադրել․ եկող իշխանությունը, դավաճանության ու կապիտուլյացիայի համար, նրան պատասխանատվության կենթարկի. չի լինի պետություն՝ չի լինի պատիժ...

Արմինե Մկրտումյան