Հենրիխ Մխիթարյանը դաշտում անցկացրեց մեկ խաղակես. խաղն ավարտվեց 4:1 հաշվով
Քիչ առաջ Դորտմունդի «Բորուսիան» Դուբայում ստուգողական հանդիպում անցկացնելով հարավկորեական «Չոնբուկի» հետ` առավելության հասավ 4:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց առաջին խաղակեսը: Ավելացնենք, որ հունվարի 16-ին «Բորուսիան» կվերադառնա Գերմանիա, իսկ հունվարի 19-ին վերջին ստուգողական հանդիպումը Բունդեսլիգայի առաջնության վերսկսվելուց առաջ կանցկացնի չեխական «Սպարտայի» հետ:
Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բորուսիան» հունվարի 23-ին կհյուրընկալվի Մյունխենգլադբախի «Բորուսիային»: