Հայրենիքի պաշտպանության համար անմահացել է 19-ամյա Հովհաննես Կարենի Եղիազարյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ հայրենիքի պաշտպանության համար անմահացել է Մասիս համայնքի Գեղանիստ գյուղի սիրելի զավակ 19-ամյա Հովհաննես Կարենի Եղիազարյանը, գրված է Գեղանիստ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:
<<Գեղանիստի վարչական նստավայրի աշխատակազմը վշտակցում է Հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին: Համբերություն ու տոկունություն Ձեզ:
Հովհաննես Կարենի Եղիազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հարազատ Գեղանիստ գյուղի վարչական նստավայրի դահլիճում:
Փառք ու խոնարհում...>>,- նշված է հաղորդագրության մեջ: