Ավանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցման
Հասարակություն

Ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը․ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողները՝ ոստիկանությանը․ հայտարարություն

«Անհայրենիք գրչակի ղեկավարած թիմում միակ բանը, որ կատարվում է անթերի, մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումն է։ Նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ տարածեց Ոստիկանությունը՝ նպատակ ունենալով հանրային կարծիքը շեղել իրենց գործած ստոր և բարոյականության սահմաններից դուրս արարքներից։ Միայն բառեր, բառեր, բառեր և հակառակը փաստող գործողություններ՝ ամեն ինչ այս կառավարության բանաձևերի համաձայն։

Մենք՝ պայքարի դուրս եկած ծնողներս, հայտարարում ենք. 

Առաջին.

Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ։  Այնտեղ են հանգչում գաղափարի համար մարտնչածներն ու կյանք տվածները։ Նրանք, ովքեր դավաճանել են այդ գաղափարները, նրանք, ովքեր փախել են, նրանք, ովքեր ծնկել են թշնամու առաջ, նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է պայքարը, իրավունք չունեն մուտք գործելու սրբավայր։ 

Երկրորդ.

Ի՞նչ կապ ունեք դուք՝ ձեր նկարագրած ազատության և անկախության համար պայքար մղած Ոստիկանության հետ։ Ի՞նչ կապ ունեք դուք հայրենիքի համար կյանք տված ոստիկանների հետ, ինչպե՞ս եք դուք նայում նրանց ծնողների և երեխաների աչքերին, երբ առանց աչք թարթելու՝ գետնին եք տապալում և քարշ տալիս հերոսածին մայրերին։ Ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը։ 

Այո՛, ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, որպես իրական հայեր և հայրենասերներ, իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, և մենք նրանց հիշատակի պաշտպանն էլ ենք։ Նրանք մերն են, և ոչ մի կերպ՝ ձերը։ 

Երրորդ.

Ոստիկանության աշխատակիցներ, դուք այս ապազգային իշխանությունների միակ հենարանն եք։ Դարձել եք նիկոլ փաշինյանի և նրա կամակատար վահե ղազարյանի ազգադավ օրակարգի իրականացնողները։ Այդ իսկ պատճառով էլ ամբողջությամբ պատասխանատու եք այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում։ Չի ստացվելու մի կողմ քաշվել ու միամիտ աչքերով փորձել հասկացնել, թե չգիտեիք՝ ինչ է կատարվում։ 

Ինչ վերաբերում է մեր պայքարին, ապա մենք գիտենք՝ ինչի համար ենք ապրում և ուր ենք գնում։ Մենք ունենք Եռաբլուր և հայրենիք, որի համար թափվել է մեր տղաների արյունը։ Մենք երբեք չենք նահանջի և անպայման հաղթելու ենք։

Եվ վերջում՝ ևս մեկ անգամ, իսկ ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը»։