«Մի չափազանցրեք»․ Կարեն Անդրեասյանը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին անարգելու մասին (տեսանյութ)
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պնդում է, որ հարգում է զոհերի հիշատակը, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ օրենք պետք է հարգել։
Ճշտող հարցին, թե ինչ օրենքի մասին է խոսքը, երբ ծնողներին թույլ չեն տվել մոտենալ իրենց զավակների շիրիմներին՝ Կարեն Անդրեասյանն արձագանքեց․ «Դա ձեր կարծիքն է։ Սա ոտքի վրա խոսելու թեմա չէ»։
Ամեն դեպքում, արդարադատության նախարարը համոզված է և վստահեցնում է, թե իբր քաղաքական հրահանգ չի եղել։
Դիտարկմանը, որ կառավարության անդամները մտել են Եռաբլուր՝ ոստիկանների կողմից ուժ կիրառելու և զոհվածների ծնողներին անարգելու միջոցով՝ Անդրեասյանը հակադարձեց․ «Մի չափազանցրեք»․․․