«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին կտրամադրվի 3 միլիոն դրամ աջակցություն
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ) առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանց ընտանիքներին։
Այս մասին որոշման նախագիծը գործադիրը հաստատեց կառավարության այսօրվա նիստում։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել
1.վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց՝ հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով,
2.հիվանդանոցային պայմաններում երեք եւ ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300 հազար դրամի չափով։