Ինչու փոխվարչապետին էլ դիմավորելիս կառավարության անդամները ոտքի չկանգնեցին ու միայն մի երկուսը հետույքները շարժեցին աթոռից (տեսանյութեր)
Կառավարության նախորդ նիստերից բոլորը գիտեն, որ նախարարները Նիկոլ Փաշինյանին դիմավորում են կանգնած: Դա նրանց հրահանգվել էր:
Համենայնդեպս, 2021թ-ի հուլիսի 24-ին, երբ կառավարության նիստից առաջ, երբ դահլիճում մոռացել էին անջատել միկրոֆոնները, կառավարության ներկայացուցիչը հրահանգեց նախարարներին, որ Փաշինյանի ներս մտնելուն պես՝ ոտքի կանգնեն:
Ստորև՝ տեսանյութը...
Այժմ, այնպես է ստացվել, որ Փաշինյանը երկրում չէ, և նիստը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Ու, քանի որ նրա պարագայում կառավարությունում հավանաբար անհրաժեշտ չեն համարել ձևականությունների հետևից ընկնել և ցույց տալ, թե իբր հարգում են ղեկավարներին...
Ստացվում է այնպես, որ փոխվարչապետին հարգող չկա...
Տեսանյութում երևում է, որ նիստի մասնակիցներից 2-3-ը փորձում են կանգնել՝ փոխվարչապետի ներս մտնելով, սակայն անմիջապես նայելով նստատեղերին հանգիստ նստած գործընկերներին՝ չեն կանգնում և ցույց են տալիս, թե իբր հարմարվում են աթոռների վրա:
Թերևս սա հերթական ապացույցն է, որ Փաշինյանին «հարգողները» նույնքան տմարդ ու դավաճան են, որքան ինքը, ու «հարգում» են միայն այնքանով, որքանով սիրում են փողն ու պաշտոնը...