«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով տուժածներից ունեն սալջարդեր ու քերծվածքներ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է` «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։ Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ: