Բասկետբոլի ազգային առաջնությունում Սան Անտոնիոն NBA-ի ռեկորդ է սահմանել
«Սան Անտոնիո Սփերսը» սեփական խաղահրապարակում 99։95 հաշվով հաղթել է «Քլիվլենդին»։ Սա «Սփերսի» համար 32-րդ անընդմեջ հաղթանակն էր տանը, ինչը ռեկորդային է ակումբի պատմության մեջ եւ լիգայի 8-րդ ցուցանիշն է։
Բացի այդ, «Սան Անտոնիոն» առաջին թիմն է, որին հաջողվել է 10 հաղթանակ տանել 6 մրցաշրջանում անընդմեջ։