Պապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Հասարակություն

Ինքնիշխանության ու տարածքային ամբողջության պահպանումը պետության գոյության ու շարունակականության երաշխիքն է․ Ջենեսիս Արմենիա

Genesis Armenia – Ջենեսիս Արմենիա-ն հայտարարությու է տարածել, որում ասված է.

<<Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձը թևակոխում ենք աշխարհում ռազմավարական ու տնտեսական շահերի վերաբաշխման, նոր աշխարհակարգի ճարտարապետության կառուցման բախտորոշ ժամանակահատվածում:

Հայկական զույգ հանրապետությունների և ամբողջ հայության համար տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգային և ռազմաքաղաքական ճակատագրական մարտահրավերներ են. ազգային-պետական շահերն ուղիղ գոյութենական սպառնալիքների տակ են, որոնց անձնատուր լինելը նշանակելու է հայկական պետականության անդառնալի կորուստ:


Այդ մարտահրավերների հաղթահարումը բոլորիս՝ շինական, մշակ, ռանչպար, մտավորական ու զինվորական, պատասխանատվությունն է: Անկախությունն իմաստավորվում է, երբ պետության քաղաքական ղեկավարությունը գիտակցում է սահմանադրաիրավական ճանապարհով իրեն վստահված լիազորությունների պատասխանատվությունը և զերծ է պահում պետությունն անվտանգային հնարավոր ցնցումներից՝ չխախտելով անհատի ու հավաքականության ազատության ու իրավունքի սահմանները:

Ինքնիշխանության ու տարածքային ամբողջության պահպանումը պետության գոյության ու շարունակականության երաշխիքն է: Հայաստանի այսօրվա իշխանությունն իր անհեռատես և չհաշվարկված, թշնամական պետությունների օրակարգերն սպասարկող թեզերով, քարոզչությամբ ու քայլերով, ՀՀ-ն ու Արցախը կանգնեցրել է անվտանգային կոլապսի վտանգի առջև:

Ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական պատասխանատվության առումով ոչ մի իշխանություն չի կարող սեփական շահն ու գոյատևման մոլուցքը գերադասել հայոց ազգի հազարավոր որդիների արյամբ նվաճված, հայության հավաքական ջանքի ու նվիրման արդյունքում ստեղծված պետությունն ու նրա գոյութենական շահը:

Հայաստանում գործող վարչակարգը պարտավոր է այս մարտահրավերների մասին բաց խոսել հանրության հետ և կասեցնել դիվանագիտական ու ռազմաքաղաքական կորուստների չընդհատվող գնացքը՝ առաջին հերթին հեռանալով իշխանությունից, ամբողջությամբ չմսխելով պետության դիմադրողականությունն ու չփլուզելով հանրային խարխլված համերաշխության վերջին հնարավորությունը:

Հայությունն ունի դիմադրելու ներուժ և այդ հավաքական ներուժի հայկական ունակությունը չի տեղավորվում արևմտամետ-արևելամետ խոսույթի տիրույթում: Այդ ներուժի անունն է՝ «հայկական օրիենտացիա», որի նպատակն իշխանությունում այս կամ այն հերթապահող քաղաքական ուժին սատարելը կամ հեռացնելը չէ, այլ հզոր դիվանագիտական գործիքակազմով, միջազգային հանրության համար վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ համբավ ունեցող, անվտանգային, տնտեսական ու ռազմական առումով ուժեղ ու ամուր պետության կառուցումը՝ արդար ու իրավունքի առջև հավասար հնարավորություններով քաղաքացիներով:

Մենք հավատում ենք այդ գաղափարին և ամենօրյա քրտնաջան ու անտրտունջ աշխատանքով ապացուցում մեր հավատամքը: Հայրենիքը սակարկման ենթակա չէ, հայությունն էլ, որպես քաղաքական դատ ունեցող համաշխարհային գործոն, իրավունք ունի և պարտավոր է լիարժեքորեն իրացնել ազատ և անկախ ապրելու և արարելու իր հանձնառությունը:

Պի՛նդ եղեք>>: