Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասի բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի հետ։
«Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ երեկվա հանդիպումից հետո»,- գրել է Միրզոյանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել։
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։