«Այս իշխանությունը խմել է մեր որդիների արյունը, հիմա էլ «Եռաբլուր» է գալիս՝ ուրախանալու». զոհվածի մայր (տեսանյութ)
Զոհվածների ծնողները վրդովված են Եռաբլուրում այսօր տեղի ունեցածից, երբ կարմիբերետավորները վայրագությամբ բերման էին ենթարկում ծնողներին՝ նրանց ոտք ու ձեռքից բռնած:
Ծնողներից մեկը, լրագրողների հետ զրույցում բառեր չէր գտնում նկարագրելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Լրագրողների հետ զրուցող ծնողի համոզմամբ՝ իշխանություններն ու հատկապես Փաշինյանը, գալիս են Եռաբլուր՝ «գալոչկա» դնելու համար, իբր գնացել են:
«Իրենց նագլիության աստիճանն անցել է բոլոր սահմանները։ Փաշինյանն անպայման գալիս է Եռաբլուր, դա իր համար շոու է։ Ինքը շատ լավ գիտի, որ դա մեզ վրա բացասական ձևով ազդելու է, ու անում է ամեն ինչ, որ մեզ վրա ազդի։ Իրենցից որևէ մեկն այստեղ գալու իրավունք չունի»,- ասաց նա։
Նա նկատում է, որ Եռաբլուրում նոր փորված 10 փոս կա, ու դրա մեղավորն այս իշխանությունն է, որն իրավունք չունի Եռաբլուր մտնելու. «Այս իշխանությունը խմել է մեր որդիների արյունը, հիմա էլ «Եռաբլուր» է գալիս՝ ուրախանալու»;