Ուկրաինայում խոզագրիպի կարանտին է, իսկ Հայաստանո՞ւմ
Ուկրաինայում, որտեղ դարձյալ խոզագրիպ է տարածված, կարանտին է հայտարարվել: Այս երկրում արդեն գրանցվել է մահացության 25 դեպք, իսկ մեր երկրում` 11:
Եթե ավելի քան 45 մլն 700 հազար ազգաբնակչություն ունեցող Ուկրաինայի համար 25 մահացության դեպքում արդեն իսկ կարանտին է հայտարարվում, ապա ինչքան մահ պետք է գրանցվի նույնիսկ 3 մլն բնակչություն չունեցող Հայաստանում, որ կառավարությունը իրավիճակը կոչի իր անունով:
Եթե դա համաճարակ չէ, ապա ինչու ևս մեկ շաբաթով երկարաձգվեց դպրոցների և մանկապարտեզների արձակուրդը, պայմանավորված ` շնչառական հիվանդությունների և թոքաբորբի ակտիվացմամբ: Բացի այդ, ոչ առողջապահության ու ոչ էլ կրթության նախարարությունում վստահ չեն, որ ևս մեկ շաբաթով չեն ավելացնի արձակուրդները:
Ասել է թե, հիվանդությունը չի նահաջում…
Ինչևէ, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավիճակը հեռու է համաճարակ կոչելուց, քանի որ դրա համար պետք է հիվանդ լինի ազգաբնակչության 5 տոկոսը: