Երեկ Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ–ի կրակոցների հետևանքով հայկական կողմը վնասներ չի կրել. Թորոսյան
Եռաբլուրում լրագրողները ՊՆ մամուլի քարտուղարից հետաքրքրվեցին, թե կա արդյո՞ք որևէ փոփոխություն Ջերմուկի մատույցներում գտնվող ադրբեջանական խմբի մասին, որի առնչությամբ ավելի վաղ ԶՈՒ գլխավոր շտավի պետ Էդվարդ Ասրյանն ասել էր` խումբը զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումներով։ Ի պատասխան Թորոսյանը նշեց` ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Ինչ վերաբերում է դիրքային կորուստներ ունենալ–չունենալուն, Թորոսյանը նշեց` կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքներն ամփոփելուց հետո կներկայացնեն արդյունքը։