Դանիելյանի դեմ արշավի հետևում Փաշինյանն ու նրա թիմն են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին
ԱՄՆ-ն փորձել է նախազգուշացնել Իրանին Իսրայելի կողմից բանակցությունների մասնակիցների հնարավոր մահափորձերի մասին. NYTԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Հորդառատ անձրևներ կլինեն Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-իՂազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում.  «Հրապարակ»Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհերՇրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակինՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել
Հասարակություն

Հեռացավ Երևան քաղաքի ըմբոստ դատախազը. Խաչատուր Սուքիասյանը պետք է որ շատ գոհ լինի

Երեկ աշխատանքից ազատվեց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ, սակայն հրաժարվել էր զբաղեցնել այդ պաշտոնը:


Այսօր արդեն Աննա Վարդապետյանը պաշտոնապես աշխատանքից ազատեց մեկ գիշերով զինդատախազի տեղակալ (չ)աշխատած Սևակ Հովհաննիսյանին:

Մոտ 2.5 ամիս առաջ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի թիմակից համարվող Սևակ Հովհաննիսյանը ստացավ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ասել է թե՝ գեներալի կոչում:


Սևակ Հովհաննիսյանը բավականին փորձառու դատախազ է և իր աշխատանքի ընթացքում աչքի է եկել համարձակ որոշումներով:

168.am-ը ժամանակին անդրադարձել էր Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման հանգամանքներին, որի ժամանակ որոշիչ է եղել Սևակ Հովհաննիսյանի միջամտությունը:

 

Հիշեցնենք, որ 2021թ. հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։

Դեպքի առնչությամբ աղմուկն այնքան մեծ էր, որ Քննչական կոմիտեն ստիպված եղավ հայտարարել, որ հրազեն կիրառողն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» ցուցակով պատգամավոր դարձած խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Ռոբերտ Սուքիասյանը: Այնուամենայնիվ, հաջորդ օրը Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց:

Եվ թեպետ Ռոբերտ Սուքիասյանը մի օր անգամ քրեակատարողական հիմնարկում չի անցկացրել, որովհետև նախ անմիջապես տեղափոխվել է քաղաքացիական բուժհիմնարկ, ապա ամիսներ անց ազատ արձակվել, այս ձերբակալության պատմությունը խոստանում էր դառնալ այդ շրջանի սկանդալը, եթե միայն Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը չկանխեր դա:

Առկա փաստերի առկայության պարագայում դատախազության ճնշման արդյունքում քննիչը որոշում է կայացնում ձերբակալել Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, ՀՀ ՔԿ Կենտրոնի բաժնից գործի նյութերը փոխանցվում են ՀՀ ոստիկանություն, որպեսզի վերջինս ի կատար ածի ձերբակալման որոշումը, ինչի մասին հիշատակում կա նաև վերը բերված ՔԿ հաղորդագրության մեջ:

Այստեղ արդեն տեղի է ունենում ամենահետաքրքիրը: Ռոբերտ Սուքիասյանի գործը քննող քննիչը, մեր տեղեկություններով, գնում է ոստիկանության կենտրոնի բաժին՝ ասելով, որ ցանկանում է վերցնել որոշումը, որպեսզի ինչ-որ ուղղում կատարի, և երբ նրան են փոխանցում փաստաթուղթը, վերջինս անհետանում է:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության այն ժամանակվա պետ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փեսան էր, իսկ ինքը՝ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանի խնամին է:

Բայց նույնիսկ այդ հանգամանքը խոչընդոտ չի հանդիսանում Սևակ Հովհաննիսյանի համար:

Որուշումն անհետանալուց հետո որոշում են ներքին կարգով այն վերադարձնել, որ աղմուկ չբարձրանա, սկսվում են երկար ու բարակ բանակցություններ՝ ձերբակալման որոշումը վերադարձնելու հարցով, սակայն նախաքննական մարմինը հրաժարվում է ոստիկանությանը վերադարձնել այդ փաստաթուղթը, ավելին՝ ասում են, որ չկա նման որոշում, և վերջ:

Խնդիրը հասնում է դատախազության վերին օղակներին, և Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը հարցը կտրուկ է դնում՝ կա՛մ փաստաթուղթը կվերադարձնեն, կա՛մ քննիչի այդ արարքն ու դրան հետևած գործողությունները կունենան քրեաիրավական հետևանքներ: Սրանից հետո միայն ձերբակալման որոշումը վերադարձվում է ոստիկանությանը, և Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվում է:

Սևակ Հովհաննիսյանն այլևս Երևան քաղաքի դատախազը չէ. Խաչատուր Սուքիասյանը պետք է որ շատ գոհ լինի: