Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Մեկ ա, էդ տղեքն առյուծ կտրող են, ցավոք, դիմացից շակալներով շրջապատված, իսկ թիկունքից էլ՝ թիթեռ նկարողներներով. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ինձ չի հետաքրքրում, թե ով կանգնեցրեց պատերազմը ԱՄՆ, թե Ռուսաստանը, դա թող քննարկեն քաղաքականությունից կմ-ով հեռուները: Ինձ հետաքրքրում է, որ իմ բանակն այնքան զինված լինի, մարտական ոգին այնքան բարձր լինի, գերագույն գլխավոր հրամանատարն ու ԳՇ պետը այնքան զիլ ու պինդ լինեն բանակի ու զինվորի մեջքին կանգնած ու ապահոված, որ նա առյուծ կտրի, գնա առաջ, կռիվ տա, պաշտպանի ու գրավի: Ոչ թե լսի, թե իր գերագույն գլխավոր հրամանատարն ինչպես է արդարանում, որ իրեն զենք չեն վաճառում, ինչպես է խոսք փոխում, ու խաղաղություն ու կապույտ երկինք մուրում, իսկ իր ԳՇ պետն էլ հայ զինվորի մարտական ոգին բարձրացնելու ու հանուն իր հող ու ջրի նրան գիշատիչ պատվախնդրությամբ լցնելու փոխարեն, օտարածին իրավապաշտպան ՀԿ-ի մելամաղձոտ շեշտադրումներով ԶԼՄ-ներին պատմի ադրբեջանցիների վայրագությունների մասին: 

Սա է պատճառը, որ երկու-երեք օրում 300-ին մոտեցող զոհ ունենք: Սա է պատճառը, որ ռազմիկ տղերքին ինչքան էլ պացիֆիստ եք սարքում ձեր վարքաբանությամբ, մեկա էդ տղեքը առյուծ կտրող են, ցավոք դիմացից շակալներով շրջապատված, իսկ թիկունքից էլ թիթեռ նկարողներներով շրջապատված: 

Նկատած կլինեք, որ ի տարբերություն 44 օրյա պատերազմի, երբ ողջ ազգը ոտքի էր կանգնել և առաջնագիծ էր ապահովում, կռվելու ու հաղթելու ռեսուրսով ու ձգտմամբ, այս օրերին դա այլևս չկար: Դրա փոխարեն բոլոր ինձ հանդիպած զրույցներում կար մեկ բան «Էլի գնամ, էլի կռվեմ, էլի բոյ տամ թեկուզ վարի գնամ, բայց իմանամ, որ թիկունքս ամուրա, մեջքիցս չեն խփելու ու կամանդուշիս էլ խաղաղասեր թիթեռ նկարող հանձնողը չի»: 

Իրականությունը դաժան է, բայց պատերազմի վախը մեր մեջ չէ, պատերազմի վախը մեր մեջ մտցրել են, որ իրենց ազատեն պատասխանատվության բեռից, մեզ դարձնելով իրենց կերպին և բովանդակությանը հետևող, որ մենակ չմնան այդ մեղքը կիսող: Կհամաձայնեք, թե չէ, բայց ազգերն ու պետությունները կամ փրկվում կամ կործանվում են պատերազմելով, ես խաղաղություն մուրացող և փրկված պետություն չեմ տեսել: Սահմանապահ առյուծ զինվորին պացեֆիստ պատանյակ դարձնող իշխանությունը քաղաքական մուրացիկությունից բացի ուրիշ այլ բանի ունակ չէ: 

P.S. Շարունակեք ձեր աշխարհաքաղաքական դիլետանտ դիսկուրսներն ու վեճերը, որը վերածվել է ժամավաճառության, երբ գտնեք, թե ո՞վ կանգնեցրեց այս պատերազմը ԱՄՆ, թե Ռուսաստանը, Փելոսին, թե Պուտինը , ՀԱՊԿը, թե ՆԱՏՕ-Ն, նորը կսկսվի և նորի մեջ է այս երկրի լինել չլինելու միակ շանսը: Միակ շանսը առյուծ զինվորի ու հաղթելու կամք ունեցող հրամանատարի մեջ է զոհվելու ու մարտիրոսվելու պատրաստակամությամբ, բայց մի պայմանով, երբ թիկունքիդ կանգնած է բոյ տվողը, ամուրը, զիլը, տղամարդավարի պատվախնդիրը և հարց լուծողը, ոչ թե բողոքող ու տկար «մեզ զենք չեն վաճառում», «մեզանից սա են ուզում» , «մեզ չեն օգնում» «ինձ սխալ են հասկացել, ես դա նկատի չունեի» ոճով խաղաղասիրություն մուրացողը»: