Պատահական տեսա հայ կին զինվորականի խոշտանգված նկարը. հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս բանակում. Արուսիկ Տիգրանյան
Հաղորդավարուհի և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանն Instagram-ի սթորի բաժնում գրել է․
«Հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս բանակում: Պատերազմը հենց սկսվեց՝ կես գիշերին, մամաս գնաց աշխատանքի, իսկ եղբորս հետ մի քանի ժամ չէի կարող կապվել: Փորձում էի աղջկաս մասին մտածել ու չվատանալ, բայց մինչև եղբորս հետ չխոսեցի, դժվար էինք շնչում ես էլ, աղջիկս էլ»,- գրել է Արուսիկ Տիգրանյանը: