Թաթոյանը նոր հիմնադրամ է ստեղծել. նա հայտնել է՝ ինչ գործունեություն է նախաձեռնել
Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է «Իրավունքի և արդարության կենտրոն-Թաթոյան հիմնադրամ», այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ստեղծած հիմնադրամն ունի նպատակներ, որոնցից են` հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկման միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը և այլն»,– նշեց Թաթոյանը։
Արման Թաթոյանը հայտարարեց նաև, թե հիմնադրամում բոլոր աշխատակիցները ՄԻՊ աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։