Չինաստանում 134 մլն դոլարի ապօրինաբար ներմուծված աղվեսի մորթի է հայտնաբերվել
Արևելյան Չինաստանում հունվարի 15-ին ոստիկանությունը հայտնաբերել է շուրջ 880 մլն յուան (134 միլիոն դոլար) արժողությամբ ապօրինաբար ներմուծված աղվեսի մորթի: Ըստ նախնական տվյալների` հանցագործները ապօրինաբար ներմուծել են Ֆինլանդիայից 2010-2013 թթ. ընկած ժամանակահատվածում:
Այս պահի դրությամբ ձերբակալվել է յոթ կասկածյալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ոստիկանության Պրիմորսկի երկրամասում հայտնաբերվել էր վայրի կենդանիների մասերի մեծ խմբաքանակ, որոնք նախապատրաստվել էին արտասահման արտահանելու համար, ինչի մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: