Թուրքիայում մարդկանց տոհմածառերի մասին սկսել են վճարովի տեղեկություններ տրամադրել
Թուրքիայում նոր և հետաքրքիր մի տենդենց է սկսվել: Մի խումբ իրավաբան-խուզարկուներ որոշել են գումար աշխատել մարդկանց տոհմածառերի որոնման դիմաց: Այս մասին տեղեկացնում է sondakika.com կայքը:
Մարդիկ ներկայացնելով իրենց ԴՆԹ անալիզները և վճարելով 810 թուրքական լիրա` հնարավորություն են ունենում իմանալ իրենց նախապապերի մասին տեղեկություններ և կազմել սեփական տոհմածառը: Իրավաբան-խուզարկուները օգտագործում են օսմանյան արխիվներում, կրոնական և պետական այլ գրանցամատյաններում պահվող տեղեկությունները և 810 լիրայի դիմաց հետազոտում ու փորձում են գտնել հաճախորդի նախնիների մասին տեղեկություններ:
Միայն 2014 թվականի ընթացքում այս գործը 7 մլն լիրայի եկամուտ է բերել: Թուրքիայի քաղաքացիների համար այն արժե 810 լիրա, իսկ արտասահմանցիների համար արժեքի մեջ ներառված չէ ավելացված արժեքի հարկը և այն կազմում է 650 լիրա: Իրավաբան խուզարկուների վկայությամբ պահանջարկը գնալով մեծանում է և ամենաշատ դիմողները արտերկրից հույներն են: