Ռուսական բանակը ավիահարվածներ է հասցրել Սումիին. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԴեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել ենՄեսսին սահմանեց Աշխարհի առաջնության երեք նոր ռեկորդԱնկարայում հրդեհ է բռնկվել այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրելու է Թրամփը (տեսանյութ)Սխալմունք է. ԱԺ-ն պարզաբանել է Մեռելոց օրերի հետ կապված հայտարարությունը«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերումՏարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ ՊուտինԴանիելյանի դեմ արշավի հետևում Փաշինյանն ու նրա թիմն են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին
ԱՄՆ-ն փորձել է նախազգուշացնել Իրանին Իսրայելի կողմից բանակցությունների մասնակիցների հնարավոր մահափորձերի մասին. NYTԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Հորդառատ անձրևներ կլինեն Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-իՂազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում.  «Հրապարակ»Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհերՇրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակինՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է
Հասարակություն

Ջոկին նահանջելու հրաման է տվել, ինքը դիրքը չի լքել. 19–ամյա Կարեն Կարապետյանը զոհվել է Կապանի դիրքում

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով զոհվել է 19–ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանը։

Նա Արագածոտնի մարզի Օրգով բնակավայրից էր։ Բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսին։ Սկզբում ծառայել էր Արմավիրում, հետո տեղափոխվել՝ Կապան։


NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբայրը՝ Դերենիկ Կարապետյանը պատմեց, որ Կարենը զոհվել է սեպտեմբերի 12–ի լույս 13-ի գիշերը՝ Ադրբեջանի հարձակման առաջին գիշերը։

«Մի շաբաթ է՝ դիրքում էր, հերթապահություն էր իրականացնում։ Կեսգիշերն անց, երբ արդեն հակառակորդը հարձակվել էր, Կարենը հաղորդագրություն էր գրել ծնողներին, որ «իմ մոտ ամեն ինչ լավ է, հնարավորություն չունեմ զանգել, հետո կզանգեմ», սա իր վերջին հաղորդագրությունն է եղել, դրանից հետո մեր զանգերն արդեն անպատասխան մնացին»,– պատմեց Կարենի հորեղբայրը։

Կարենի հարազատները տեղեկություն չունենալով նրա մասին, գնացել են Կապան, որտեղ նրանց հայտնել են, որ Կարենի անունը անհետ կորածների ցուցակում է, երկու օր անց անճանաչելի վիճակում հայտնաբերվել է Կարենի աճյունը։ Ձախ հոնքի հատվածում սպիի եւ պարանոցի խալի միջոցով են հարազատները ճանաչել Կարենի աճյունը։

Հորեղբոր խոսքով՝ Կարենի աճյունը ուշ է հայտնաբերվել, որովհետեւ այն դիրքը, որը նա պաշտպանել է, անցել է հակառակորդի վերահսկողության տակ։

«Կարենը դիրքը չի լքել, իր ջոկին նահանջի հրաման է տվել, հասկացել է, որ երեխաներն ի վիճակի չեն հակառակորդի մեծ թվով զորքի դեմ պայքարել, Կարենն ասել է՝ տղերք գնացեք, ես կհասնեմ ձեզ, դիրքը պահել է մինչեւ վիրավորվելը, բժշկի ասելով Կարենը զոհվել է արնաքամ լինելու պատճառով, նրա հետ եւս մեկ զինծառայող է զոհվել, որը Կարենին չէր լքել»,– պատմեց Դերենիկ Կարապետյանը։

Կարենը դպրոցն ավարտելուց հետո բանակ էր զորակոչվել, սիրում էր խոհարարությամբ զբաղվել։ Կարենը երեք եղբայր ունի։

19–ամյա Կարենին հուղարկավորել են այսօր՝ սեպտեմբերի 19–ին, զինվորական կարգով, հայրենի Օրգով գյուղում։