Չարլզ 3-րդը մոր՝ Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողությանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը և թագավորական ընտանիքի մյուս անդամները Ուեսթմինսթերյան աբբայությունում մասնակցել են հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորության արարողությունը, երկու րոպե լռությամբ հարգել թագուհու հիշատակը:
Ըստ Daily Mail-ը՝ Մեծ Բրիտանիայի թագավորը հուզվել է մոր՝ ամենաերկար կառավարած միապետի հուղարկավորության արարողության ժամանակ:
Թագուհու դագաղին դրված է եղել Չարլզ Երրորդի ընտրած ծաղիկներից հյուսված պսակ՝ «Ի հիշատակ՝ սիրով և հարգանքով. Չարլզ Ռ.» գրությամբ բացիկով: