Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երևանից․ Ներսիկ Իսպիրյանի կոչը՝ հայությանը
ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև.
«Կոչս համայն հայությանը։
Նախ խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին... հազար փառք...
Վիրավորներին շուտափույթ ապաքինում...
Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց...
Կոչս և խնդրանքս եմ ուղղում Հայաստանում և աշխարհում ապրող մեծահարուստ և հնարավորություն ունեցող հայրենակիցներիս: Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երևանից… տասնյակ հազարավոր զորք՝ մինչև ատամները զինված ու հային աշխարհի երեսից ջնջելու նպատակով սպասում է հարձակման...
Խնդրանքս. Ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին...թողեք բոլոր տարաձայնություններն այս պահին...
Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով, թե ինչքան ես սիրում հայրենիքդ, թե` ինչերի ես պատրաստ... լուռ սիրիր և պե´տք եղիր... մի փնովիր և ատիր ուրիշ հայրենակցիդ` ինքդ տանը նստած, որ նա դեռ չի գնացել սահման ու չի զոհվել...
Վանենք չարն ու նախանձը մեր մեջից... Համախմբվենք ...միմյանց լրացնենք...Աստծով լցվենք...զգոն լինենք...մի բռունցք դառնանք...թշնամին սարսափում է հայի միասնությունից...
Հավատում եմ `ՀԱՅԸ դիմակայելու է այս փորձությանը... ՀԱՅԸ սատկացնելու է իրեն ջնջելու երազանքով, իր տան վրա եկող թշնամուն..ՀԱՅՆ ապրելու է...արարելու է... Մոտ է օրը արդարության վերականգման...մոտ է օրը ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ...
Աստված պահապան մեր զինվորների´ն... տղերք չպակասեք...»: