Իրանում բողոքի ցույցեր են սկսվել` 22-ամյա քուրդ կնոջ մահից հետո (տեսանյութ)
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել 22-ամյա քուրդ կնոջ մահվան մասին հաղորդագրությունից հետո․ կնոջը ոստիկանությունը ձերբակալել էր հիջաբը սխալ կրելու համար։
Լրատվամիջոցներն ու սոցցանցերը գրում են, որ աղջիկը մահացել է հիվանդանոցում՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Իրանի նախագահն արդեն հանձնարարել է ՆԳ նախարարին հետաքննել միջադեպը։