Գեղարքունիքի մարզի 12 դպրոց կանցնի հեռավար ուսուցման
Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային մի շարք համայնքներում դասապրոցեսը մեկ շաբաթ կիրականացվի հեռակա՝ պայմանավորված վերջին օրերին Ադրբեջանի հարձակմամբ: Այս մասին ArmLur.am– ին ասել է Գեղարքունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
«Հեռավար ուսուցման են անցել մարզի 12 դպրոց: Կութի, Նորաբակի, Սոթքի, Գեղամասարի, Շատջրեքի, Ջաղացաձորի, Շատվանի, Խաչաղբյուրի, Ազատի և Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցները: Նախատեսված է մեկ շաբաթ, որից հետո պարզ կդառնա կշարունակեն հեռավար, թե առկա: Կախված է անվգանգությունից»,-նշել է նա։