Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Թուրքիան երբեք ռուսների դաշնակիցը չի կարող լինել՝ ռուս-թուրքական պատերազմների շարանը վկա. քաղաքագետ

Հայաստան երկրի և հայ ժողովրդի համար միշտ, առանց բացառության, աղետալի է, երբ իր զարգացումն է ստանում ռուս-թուրքական մերձեցումն ու համագործակցությունը։ Այս մասին գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը: 

Նա նկատում է, որ ռուսները շատ լավ գիտեն՝ Թուրքիան երբեք իրենց դաշնակիցը չի կարող լինել. «ռուս-թուրքական պատերազմների շարանը վկա»,-գրում է քաղաքգետն ու հավելում. 

«Առճակատումն Արևմուտքի հետ հարկադրել է ռուսներին գնալ Թուրքիայի հետ զիջումների և ստիպողական համագործակցության։ Արևմտյան ճնշումներին զուգահեռ սկսվել է այս ձևաչափի դինամիկ զարգացումը, մինչև որ դրանք չեն թուլացել կամ դադարել։ Այսպես է եղել հատկապես 1920-21 թթ., կրկնվում է նաև այժմ։ Այդ ընթացքում թուրքական կողմն առավելագույնն է օգտվել, նաև հայկական շահերի հաշվին։ Միևնույն ժամանակ արևմտյան ստրատեգները ռուսական դիրքերը թուլացնելու և ազդեցության ոլորտները կրճատելու համար, առավելագույն խոստումներն են տվել հայերին, վկա Սևրի պայմանագիրն ու նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը։ Փաստ է նաև, որ այդ խոստումներն ու մնացյալ բոլոր փասթաթղթերը մնացել են անկատար։

Հայաստանը կորցրել է Կարսի մարզը, Նախիջևանը և Ղարաբաղը։ Հայկական դիվանագիտությունը լիարժեք պետք է ըմբռնի այս աքսիոմատիկ ճշմարտությունը, նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Ներկա սառնությունը ՀՀ_ՌԴ հարաբերություններում, լավագույն իրավիճակն է Ադրբեջանի համար և Ալիևը հիմա Էրդողանի ցուցումներով առավելագույնս օգտվում է ստեղծված իրավիճակից։ Կարելի է ասել, որ հայ-ռուսական օտարումը անգին նվեր է Ալիևի համար։

Սամարղանդում զոհի կարգավիճակով ռեվերանսներ էր անում Պուտինին։ Մեր Հերթական զոհերն ու տարածքային կորուստները դրա վկայությունն են։ Այս համատեքստում պետք է բացատրել նաև Փելոսիի այցը, որովհետև դա դժգոհություն է առաջ բերելու Կրեմլում, որտեղ հակահայկական շրջանակները ակտիվացել են։ ՀԱՊԿ-ին մեղադրելով հայտնվում ենք անիմաստ դատարկաբանության մեջ։

Նատօյական Թուրքիան և Հունաստանն էլ են թշնամական դիրքերում, ոչ ոք Աթենքում և Անկարայում կոչ չի անում դուրս գալ և երես դարձնել ՆԱՏՕ-ից։

ՀԱՊԿ-ի անդամ Տաջիկստանն ու Ղըրղըզստանը ևս հիմա ռազմական բախման մեջ են։ Խելքով ելք գտնել է պետք, երիտասարդներին հողի տակ ենք թաղում, մարդկանց վշտի մեջ թողնում և հետո գրագետ աշխարհաքաղաքական ճառեր ասում։ Վատ բան եմ ասում, բայց եթե անվտանգային միջավայրը չստեղծվեց, մեկ տարում երկիրը դատարկվելու է։ Հատկապես անհանգստացած են զորակոչային տարիքի տղաներ ունեցողները։

Վերջում կրկին հայտնեմ, որ Հայաստանի համար նոր արտաքին քաղաքականության հայեցակարգ է անհրաժեշտ»։