ԵԽԽՎ նիստը բոյկոտելը մանկական խաղ կլինի. Մանվել Սարգսյան
Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում քննարկման է դրվելու «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարծքներում», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները, որոնցում Ղարաբաղի համար վիճահարույց մի շարք ձևակերպումներից բացի, կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, ինչպես նաև հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները վստահեցնում են՝ աշխատանքներ են կատարում, որպեսզի վտանգը չեզոքացնեն, թե ինչ աշխատանքներ են տարվում դեռևս չի բարձրաձայնվում, միայն հայտնի է, որ պատվիրակության որոշ ներկայցուցիչներ այս օրերին Եվրոպայում են: Շատերն առաջարկում են բոյկոտել ԵԽԽՎ այդ նիստը:
newspress.am-ի հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ բոյկոտել կնշանակի մանկական խաղ վարել:
«Ի վերջո պետք է հասկանալ՝ Հայաստանի դիրքորոշումը որն է: Բայց կարծես թե որեւէ բան չի առաջարկվում, հիմա եթե աշխատում են, պիտի համապատասխան, ադեկվատ վերաբերմունք ցուցաբերվի: Առանձին երկրների հետ պետք է աշխատանք տարվի՝ ի վերջո, միջազգային հանրությանը պետք է հասկացնել, որ այս ճանապարհով պատերազմի պարտադրանք է դրվում, ոչ մի երկիր չի ուզենա, որ իրեն նման մեղադրանք տրվի»,-ասաց նա:
Մանվել Սարգսյանի դիտարկմամբ ՝ Ադրբեջանի ագրեսիան կավելանա: Ըստ նրա՝ պետք է հասկացնել, որ վտանգավոր է նման բանաձեւերի նույնիսկ քննարկումը, այն ինչ այսպիսի բանձևերի շրջանառումը խոսում է անպատասխանատվության մասին և անհարժեշտ է այդ մթնոլորտ ձևավորողին համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: