Նա հայ է, նա անդամահատվել, բռնաբարվել և դանակահարվել է ադրբեջանցի զինվորների կողմից. ֆրանսիացի պատգամավորի գրառումը
Նա հայ է։ Նա անդամահատվել, բռնաբարվել և դանակահարվել է ադրբեջանցի զինվորների կողմից, ովքեր նկարահանել և հրապարակել են իրենց հանցագործությունը: Սա տեղի է ունենում այսօր, և դա անտանելի է։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն:
«Ինչպես ես դատապարտում եմ Ռուսաստանի վայրագությունները Ուկրաինայում, ես նույնպես վրդովված եմ ադրբեջանական հանցագործություններից։
Չկան լավ ու վատ մահացածներ, մեզ ցնցողներ և աչք փակողներ։ Եվ կա Հայաստան, բարեկամ երկիր, ֆրանսիացի ժողովրդի եղբայրական ժողովուրդ, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից և մնացել միայնակ։ Ագրեսորին դատապարտելը, հարձակվողին աջակցելը արդիական է նաև Հայաստանի համար»։
