Մտածում էի` ինչ կլինի, եթե պահը օգտագործելով կտրվենք Ռուսաստանի ազդեցությունից. հետո հիշեցի... Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի խորհում կիսվեմ հետներդ, գուցե լրացնեք և փարատեք կասկածներս.
Հապկ-ի պատասխանից հետո, անդամների ելույթներից հետո, ԱՄՆ միջնորդությամբ կրակի դադարեցումից հետո, Նենսիի գալու լուրից հետո մտածում էի, որ ինչ կլինի եթե պահը օգտագործելով կտրվենք Ռուսաստանի ազդեցությունից։
Հետո հիշեցի, որ.
Էլեկտրաէներգիան ռուսինն է
Գազը ռուսինն է
Հանքերը ռուսինն են
Շենքերը ռուսինն են
Խոպանչիները ռուսինն են...
Շարունակեք գունավորել ինքներդ...
Հենց վերջացնենք, պիտի նաև ամբողջ ազգով հասկանանք, կկարողանա՞նք կտրվել, թե՞ լավ է մտածել ավելի լավ պայմաններով համագործակցության ուղիներ փնտրելու վրա»: