Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Հիմա ամեն ինչ կախված է մեզանից, առկա են բոլոր նպաստավոր պայմանները. Ղազինյանը` տարածաշրջանային զարգացումների մասին

Վաղուց եմ նշել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլանալու պարագայում, այդ տեղին հավակնելու են Իրանն ու Թուրքիան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Այսօր Ռուսաստանը՝ գտնվելով Թուրքիայից անթույլատրելի մեծ կախվածության մեջ և մխրճված լինելով ուկրաինական կոնֆլիկտի մեջ, օբյեկտիվորեն չի կարողանում մրցել Թուրքիայի հետ, ինչի հետևանքով տարածաշրջանում զգալիորեն մեծացել է Թուրքիայի (ադրբեջան) ազդեցությունը:

Սա իրողություն է, որից մենք փախչել կամ այն փոխել չենք կարող, հետևաբար մեզ մնում է սթափ գնահատել նոր ձևավորված իրողությունները, հաշվարկել մեր շահերը, գտնել մեր դաշնակիցներին, պայմանավորվել նրանց հետ, գույքագրել ռեսուրսները և մտնել ակտիվ պայքարի մեջ:

Իրանը, ինչպես և սպասվում էր, ոչ մի պարագայում չի համակերպվելու Թուրքիայի աճող ազդեցության հետ և հայտ է նեկայացնելու Ռուսաստանի թողած ազդեցությունը վերցնելու և տարածաշրջանում ուժերի նոր բալանս հաստատելու համար: Այդ մասին Իրանը ոչ միայն ուղիղ տեքստով հայտարարում է վերջին մեկ տարվա ընթացքում, այլ նաև ձեռնարկում է կոնկրետ քայլեր իր շահերը պաշտպանելու համար: Այն չի կարող հանդուրժել, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արգելափակվի իր ելքը դեպի Սև ծով, ինչի կանխման նպատակով պատրաստ է ընդհուպ մինչև ռազմական բախման Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Որքան էլ զարմանալի լինի, ԱՄՆ և ԵՄ անդամ-պետությոնների շահերը համընկել են Իրանի շահերի հետ, որին միացել է նաև Հնդկաստանն ու մասամբ նաև Չինաստանը: Այս չհրապարակված դաշինքն ի զորու է ոչ միայն կանխել Թուրքիայի նեո-օսմանյան նկրտումները, այլ նաև լուրջ ու ծանր հարված հասցնել Թուրքիային: Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու դեպքում Հունաստանը՝ ԱՄՆ աջակցությամբ, կբացի երկրորդ ճակատ, իսկ այդ իրավիճակում անման չի մնա նաև Սիրիան՝ արդեն Ռուսաստանի և Իրանի առարկայական աջակցությամբ:

Էրդողանի տոտալ ձախողման համար պատճառ կարող է դառնալ նաև եկող տարվա հունիսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունները, որտեղ Էրդողանի հաղթելու շանսերը շատ քիչ են, իսկ ռազմական էսկալացիան ու Թուրքիայի հնարավոր անհաջողությունը կկործանի Էրդողանի իշխանությունը:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նախ և առաջ պետք է հեռացնել «անվտանգության սպառնալիք» դարձած իշխանությունը, ձևավորել ռազմաքաղաքական կառավարման կենտրոն, իրականացնել ռազմական, տնտեսական, մարդկային և ենթակառուցվածքային ռեսուրսի ՏՈՏԱԼ մոբիլիզացիա և գնալ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ պատերազմի, կերտել նոր Սարդարապատ և ՀԱՂԹԵԼ:

Հ.Գ. Հիմա ամեն ինչ կախված է մեզանից, առկա են բոլոր նպաստավոր պայմանները, իսկ, Աստված մի արասցե, ձախողվելու պարագայում ՈՉ ՄԵԿԻՆ իրավունք չեն ունենա մեղադրել: Մենք կլինենք ՄԻԱԿ մեղավորը...»: