Միջազգային սահմանների փոփոխությունն անթույլատրելի է. Ռաիսին` Էրդողանին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում իրենց քաղաքականության հիմքն այն է, որ երկրներն իրենք են որոշում իրենց ճակատագիրը, հարգվում է ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
«Իրանը հանդիսանում է իր հարևանների և ընկերների ընկերը ճգնաժամի ժամանակ»,- ասել է Ռաիսին:
Նա նաև նշել է, որ տարածաշրջանում միջազգային, պատմական և գեոպոլիտիկ սահմանների փոփոխությունը անթույլատրելի է: