Հոխիկյանն առաջարկում է դպրոցներում քողարկող ցանցեր գործել
Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020-ի պատերազմի ժամանակ Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում ու համալսարաններում դասավանդողները, աշակերտները և ուսանողները մեկ մարդու պես քողարկող ցանցեր էին գործում ռազմաճակատի համար։
Առաջարկում եմ՝ նույն նախաձեռնությունը սկսել նաև հիմա։ Դպրոցների տնօրենները կարող են սկսել առաջնագծի կահավորման իրենց մասնակցությունը՝ դպրոցներում նախաձեռնելով քողարկող ցանցերի ստեղծումը։
Երեխաներն էլ անմիջական օգնություն կցուցաբերեն հայրենիքի պաշտպանությանը լծված զորքին»։