Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ (տեսանյութ)
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան՝ ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
«Մենք չէինք կարող չգալ, նույնիսկ ստիպված էինք»,- ասել է գեներալ Սիդորովը՝ Կոպերկինին։
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։