Ես չեմ հասկանում՝ զոհվածի անուն-ազգանունն ի՞նչ եք անում․․․ ՔՊ-ականը՝ լրագրողին (տեսանյութ)
ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը չի հասկանում, թե ինչո՞ւ են լրագրողներն ուզում իմանալ զոհվածների անուն-ազգանունները։ Ըստ նրա՝ դա ոչ մեկին պետք չէ։ Ինչ վերաբերում է հարազատներն, ապա ՔՊ-ականը վստահեցնում է, որ հարազատներին զանգում և տեղյակ են պահում։
Այս արձագանքը թերևս կանխատեսելի էր մի ուժի անդամի կողմից, որի գլուխ կանգնածը հայրենիքի համար զոհված տղերքի թվի մասին խոսելիս, ասում է՝ «պլյուս-մինուս 50․․․»։
Իշխող ուժի համար կարևորն իրենց աթոռի ամրությունը և աշխատավարձի ու պարգևավճարի տեսքով կլորիկ գումարներ ստանալն է։
Իսկ հայրենիքի համար զոհված տղաները, իշխանության համար, պլյուս-մինուսով ու անանուն կարող են կորչել-գնալ։ Այդ պատճառով է, որ արթուր-հովհաննիսյանները չեն հասկանում, թե ինչու են պետք ընկած տղերքի անունները․․․
Արմինե Մկրտումյան