Դատարանի շենքի դիմաց մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիա են իրականացնում
Այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում որոշվելու է հանցախմբի գործով ձերբակալված Վլադիմիր Առաքելյանի խափանման միջոցը: Դատանի շենքի դիմաց մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիա են իրականացնում: Ազատամարտիկների դաշինքի անդամները պահանջում են պատերազմ անցած լուրջ մարդկանց չներգրավել շոուի մեջ:
Ազատամարտիկների խոսքով՝ ինչպես Վլադիմիր Առաքելյանը, այնպես էլ մյուս ազատամարտիկները, որ ձերբակալվել են հանցավոր խմբում լինելու կասկածանքով, չէին կարող ծանր հանցագործություններ պլանավորած լինել մի երկրի դեմ, որի համար պայքարել են ժամանակին