Մի կողմ դնենք մեր ներքին հարցերը՝ Հայաստանի ու Արցախի փրկությունը ամեն բանից վեր դասելով․ Արամ Ա
Մի կողմ դնենք մեր ներքին հարցերը. հեռու մնանք բևեռացումներ առաջացնող արտահայտություններից։ Ֆեյսբուքյան էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն․
«Հայ ժողովրդի սիրելի զավակներ, մի կողմ դնենք մեր ներքին հարցերը. հեռու մնանք բևեռացումներ առաջացնող արտահայտություններից. համախմբվենք մեր ընդհանրական ու գերագույն արժեքների շուրջ և մեր շրջապատին ներկայանանք հավաքական նույն վճռականությամբ՝ Հայաստանի ու Արցախի փրկությունը ամեն բանից վեր դասելով։ Սա է մեր դարավոր պատմության պատգամը»։