Խաչատուր Սուքիասյանը հետ չմնաց ՔՊ կանանցից․ նրա նյարդերը ևս տեղի տվեցին (տեսանյութ)
Ամեն մարդ ինքն իր համար նոր երգ է հորինում, սկսում է այդ երգը երգել: Հորինում են քաղաքական այն ուժերը, որոնք ամոթ չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը, ով հայտարարեց, թե չի միանա իմպիչմենտի գործընթացին։
Ըստ նրա՝ պետք է կանգնել պետության հիմքերի կողքին, քանի որ դա իշխանությունն է։
Խաչատուր Սուքիասյանը, իր խոսքի ընթացքում սկսեց նյարդայնանալ՝ չգիտես ինչ-որ բաներ հիշելով, թե այն զգացումից, որ հնարավոր է վաղը կորցնի այն ամենը, ինչին այսօր հեշտ հասել է։ Օլիգարխ պատգամավորը սկսեց գոռալով բացատրել, թե ինչպես է միշտ տուժել երկիրը, երբ թագավորների կողքին չեն կանգնել։
Մանրամասները՝ տեսանյութում