ՔՊ-ում դեպրեսիայի մեջ են․ եթե Նիկոլին հաջողվի խուսափել պատժից, ազգի զայրույթը ամենաշատը թափվելու է ՔՊ-ի մանկլավիկների գլխին․ Հոխիկյան
Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ի պատգամավորներն ու նախարարները դեպրեսիայի մեջ են, ինչը նրանց մոտ առաջ է բերել հոգեկան անկայունություն։
Այդ մարդիկ էլ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակը սպառվում է, և նա լավագույն դեպքում փախչելու է Հայաստանից։ Իսկ նման պարագայում եթե Նիկոլին հաջողվի խուսափել պատժից, ազգի զայրույթը ամենաշատը թափվելու է ՔՊ-ի մանկլավիկների գլխին։
Դրանք էլ են հասկանում, թե ինչ աստիճանի հանցանք ու պետական դավաճանություն են գործել, և ինչպիսի պատիժ է իրենց սպասվում։ Դրա համար հիմա ներքին սարսափից ագրեսիվ ու դեպրեսիվ ցնցումների մեջ են»: