Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Վանաձորի պետհամալսարանի ուսանող Արեն Մալաքյանը
Խոր ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության ուսանող Արեն Կարենի Մալաքյանը: Այս մասին հայտնում է Վանաձորի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջը:
«Մեր վշտակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և կուրսընկերներին»: