Հայաստանը «բուտերբրոդային» իրավիճակում կհայտնվի. ապահովագրված չէ տեռորից. (տեսանյութ)
«Վրիպում է այն տեսակետը, որ միջազգային տեռորիզմը, ԻԼԻՊ-ը Հայաստանին չի սպառնում: Երկրորդ սխալը, որ նրան կարելի է ճնշել»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը միանշանակ վտանգված է, միայն այն, որ ՌԴ-ն է վտանգված արդեն դրա մասին է խոսում, բացի այդ Ադրբեջանը, ամեն վայրկյան կարող է իսլամացվել:
«Հայաստանը «բուտերբրոդային» վիճակում կհայտնվի: Ոչ մի երկիր, ոչ մի պետական կառուցվածք ապահովագրված չէ այդ «վարակից»»,-նշեց նա:
Նավասարդյանը կարծում է, որ նույնիսկ Թուրքիան ապահովագրված չէ: Արման Նավասարդյանի կարծիքով ՝ ԻԼՊԻ դեմ պայքարելով Պուտինը վարկանիշ ձեռք բերեց իր եւ ՌԴ-ի համար, ՌԴ-ին վերադարձրեց Միջերկրական ծովի ավազան: Այս զարգացումներում ինչ կարող է անել Հայաստանը հարցին անդրադառնալով արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ պետք է չեզոքություն պահպանենք, բայց նաև չմոռանանք կիրառել հատուկ դիվանագիտական խաղեր՝ հատկապես Իրան –Սաուդյան Արաբիա հակամարտության շրջանակում:
Մանրամասները ՝ տեսանյութում