ՔՊ-ական Էմման հռհռում էր, երբ Գեղամ Մանուկյանը խոսում էր զոհված տղերքից (տեսանյութ)
ՔՊ-ական Պալյան Էմման ոգեշունչ տեքստ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ բացատրում է, թե ինչի վրա է հռհռում․․․ Ավելի ճիշտ, նա ինքը չի ընդունում, որ հռհռում է․ Պալյանի կարծիքով դա «ժպիտ էր»․․․
Եվ այսպես, Էմման գրում է, որ ինքը «ժպտացել» է, քանի որ, իր իսկ խոսքով,
«Գեղամը մի քանի անգամ կրկնեց, որ երեկվա խայտառակ հավաքն ինքնաբուխ է եղել, ԻՆՔՆԱԲՈՒԽ․․․ ահա իմ ժպիտի պատճառը»․․․
Իսկ մասնավորապես, նա ինքնագոհ նկարով տեղադրել է մի այսպիսի անհեթեթ տեքստ․․․․

Սա, իհարկե, Պալյան Էմմայի բացատրությունն է․․․ երևի նա հույս է ունեցել, որ իր հռհռոցի ընթացքում, ոչ ոք ֆիքսած չի լինի, թե իրականում կոնկրետ ինչու էր բերանը մինչև ականջները բացել ինքը։
Ի դժբախտություն իրեն, տեսանյութում պարզ երևում է, որ Պալյանը ծիծաղում է այն ժամանակ, երբ Գեղամ Մանուկյանը խոսում է զոհված տղերքից ու մի քանի անգամ փառք տալիս ընկածներին։
Ներկայացնում ենք տեսանյութը․․․
Երկար չենք ծավալվի Էմմայի հռհռոց թվացող ժպիտի վրա, պարզապես հիշենք, որ բոլոր ՔՊ-ականների համար հողը, երկիրը, այդ երկիրն ու հողը պահող զինվորը ոչ մի արժեք չեն ներկայացնում։
Հիշենք Եռաբլուրում Լուլուի (Լուսինե Բադալյանի) հռհռոցը․․․ այն ժամանակ նա ևս արդարացավ, թե ժպտում էր․․․․
Ինչպես այն ժամանակ Լուլուն, այնպես էլ հիմա Էմման, անհեթեթ տեքստով ավելի խայտառակեցին իրենց՝ ապացուցելով, որ հայրենի հողն ու զոհված զինվորն իրենց համար արժեք չեն։ Նրանց համար այս պահին փողն է կարևոր, որը ստանում են ոչ մի բանի համար, ու այն կորցնելու և դարձյալ փողոց ընկնելու մտքից (քանի որ փողոցից են եկել)` սարսափում են․․․
Արմինե Մկրտումյան