Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք. իմ երկրում ինձ ոչ մեկը չի կարա դավաճան ասի. Քրիստինե Պողոսյան (տեսանյութ)
Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք։ Ագրեսիվ տոնով լրագրողներին դիմեց ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը, երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչու նա վիրավորեց «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Նկատենք, որ Գեղամ Մանուկյանն իր ելույթի ժամանակ հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ու նշեց, որ եթե այսօր ՔՊ-ն սատարի Փաշինյանին, ապա վաղը դավաճան պիտակը կպնելու է բոլորին: Այս ելույթի ընթացքում ԱԺ դահլիճից հնչեցին հայհոյանքներ ու վիրավորանքներ՝ ուղղված Գեղամ Մանուկյանին։
«Իմ երկրում ինձ ոչ մեկը չի կարա դավաճան ասի»,-ասաց Քրիստինե Պողոսյանն ու մտավ ԱԺ դահլիճ։
Մանրամասները՝ տեսանյութում