Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին
Քաղաքականություն

Ինչ կատարվեց ուշ երեկոյան ու գիշերը...

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախ՝ ժողովուրդը Նիկոլի բառակույտերից շատ ճիշտ դուրս բերելով հիմնական միտքը, որ նա պատրաստվում է ամեն ինչ ծախել հանուն իր անձնական իշխանության, ինքնաբուխ դուրս եկավ փողոց, հանկարծակիի բերելով ոչ միայն Նիկոլին, այլև ընդդիմությանը։

Երկրորդը՝ նիկոլենք մոբիլիզացրին իրենց ձեռքի տակ եղած բոլոր տեղեկատվական ռեսուրսները, առաջին հերթին՝ սոցցանցերում, սկսած պետական հիմնարկների և իրենց բիզնեսների, պայմանական ասած, հավաքարարներից, վերջացրած նրանցով, ովքեր այս վերջին 2 տարին շատ համոզիչ կերպով «քաղաքականությունից հոգնած» էին ձևանում։ Եւ այդ բոլոր «չեզոքները» ու «ոչ մեկին չհավատացողները» հանկարծ (վնիզապնը) հավատացին Նիկոլին ու սկսեցին բոլորին համոզել, թե Նիկոլի առաջ ոչ մի փաստաթուղթ դրած չի:

Երրորդը՝ մուտիլովկա գցեցին, թե պետք է հավաքվել կառավարության շենքի մոտ, ոչ թե Բաղրամյանի վրա։ Նույն հնարքն էր, որը կիրառեցին 2021-ի մայիսին, երբ այն ժամանակ էլ ժողովուրդը կառավարության շենքի մոտ էր հավաքվել, մի մասին խաբելով տարան Բաղրամյան։ Ասեմ, որ այս անգամ այդ տրյուկը չաշխատեց։

Չորրորդը՝ հասկանալով, որ չեն հասցնում ոստիկանության բավական ուժեր մոբիլիզացնել, այնուամենայնիվ քաղաքացիական հագուստով օպեռներ բերեցին իրենց հաստիքային և արտահաստիքային սադրիչներով, որոնց նպատակը քաոս սերմանելն էր, կռիվներ հրահրելը, չթողնելը, որ մարդիկ ինքնակազմակերպվեն...

Հինգերորդը՝ ինչպես ասացի, այս գործընթացն անսպասելի էր ոչ միայն Նիկոլի, այլև ընդդիմության համար։ Ընդդիմության ներկայացուցիչների խառը գործողություններից եզրակացնում եմ, որ պատրաստ չէին այսպիսի զարգացումների և ուղղակի չգիտեին, թե ինչ ասել ու անել։

Վեցերորդը՝ [սուբյեկտիվ կարծիքս, կարող եք չհամաձայնվել]. Իմպիչմենտի թեման շեղող էր. չգիտեմ, թե ով այն գցեց մեջ ու դարձրեց №1 թեմա։ Այն կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե փողոցում Նիկոլն իշխանությունը կորցրած լինի, հակառակ դեպքում նիկոլական պատգամավորները չեն միանալու այդ գործընթացին, այսինքն հերթական անարդյունք փուչիկն է դառնալու։

Հետևաբար անցած գիշեր առաջնահերթը պետք է լիներ հավաքված 10–12–14 հազար հոգու վրա հենվելով փողոց հանել ևս 50–60–70 հազար հոգու, ցույց տալով, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի։ Դա հնարավոր էր անել ունենալով ընդամենը 100 նպատակաուղղված ու կազմակերպված՝ իրենց անելիքը հստակ իմացող մարդ։

Յոթերորդը՝ [սուբյեկտիվ կարծիք ապագա քայլերի մասին] հարց է առաջանում, արդյոք երկիրը թշնամու կամակատարից ազատելու այս մի շանսն արդեն կորցվա՞ծ է։
Կարծում եմ, որ դեռ 1, առավելագույնը 2 օր կա։ Շանս կա, եթե քաղաքական ուժերը կարողանան հենց հիմա, հենց այս վայրկյանից ճիշտ կոմունիկացիա կառուցել, մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսները ու մոբիլիզացնել մարդկանց։

Ճիշտ կոմունիկացիա ասելով նկատի ունեմ. միասնության ու մեկ կուռ ճակատով պայքարի դուրս գալու մասին համոզիչ ուղերձ ժողովրդին, հստակ ուղերձ, որ բողոքի առաջնորդները լիովին գիտակցում են, որ Նիկոլը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար ու որ առաջնորդները պատրաստ են իսկապես գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև անձնազոհության հանուն Հայաստանի։

Մարդկանց անհրաժեշտ է շտապ՝ բոլոր հնարավոր հարթակներից բացատրել ոչ բռնի պայքարի տրամաբանությունը։ Երկու բառով՝ փողոցում պիտի լինի այնքան մարդ, որ նիկոլական ուժային ապարատն ուղղակի չբավարարի բողոքը ցրելու, այսինքն մեկ օր մոտ 100 հազար մարդ պետք է դուրս գա փողոց հստակ ձևակերպած պահանջով, ընդամենը 1 օր (!)։ Հաջորդ կարևոր կետը ոչ բռնի պայքարի՝ հրապարակավ պետք է երաշխավորվի բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել Նիկոլի ռեժիմը պահել, որ իրենց հանդեպ որևէ հետապնդում չի լինելու, եթե դադարում են ծառայել օկուպացիոն ռեժիմին։ Եւ այլն, և այլն...

Կգտնվի այնպիսի ո՞ւժ, որը կկարողանա սա անել։ Անկեղծ չգիտեմ։ Բայց պետք է անընդհատ փորձենք, քանի որ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլ տարբերակ չունենք»։