«Հորդ գլխին կպնի, այ...». հայտնի «ուսապարկ» ՔՊ-ականը վրդովվեց դավաճան բառից. հայհոյանքներ ու լարված իրավիճակ ԱԺ-ում (տեսանյութ)
Ազգային ժողովում Հայասատան դաշինք խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթի ժամանակ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ու նշեց, որ եթե այսօր ՔՊ-ն սատարի Փաշինյանի, ապա վաղը դավաճան պիտակը կպնելու է բոլորին: Նրա այս արտահայտությունը որոշ ՔՊ-ականների մոտ ծիծաղ առաջացրեց, իսկ մի երկուսն էլ տեղից վեր թռան՝ հակարադաձելով:
Հայտնի «ուսապարկին» Վահագն Ալեքսանյանն էլ տեղից բղավեց. «Հորդ գլխին կպնի այ...»: Ինչ-որ մեկը ծիծաղում էր: Տեղից վերթռավ նաև Նիկոլ Փաշինյանի «մատերը ճանաչող» Քրիստինե Պողոսյանը:
Նիստը վարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը փորձում էր նրանց սաստել:
Գեղամ Մանուկյանն ավարտեց հետևյալ բառերով. «Այսօր երկիրը պաշտպանության կարիք ունի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում